Ոստիկանություն. զինված անձինքը շարունակում են պատանդ պահել հինգ ոստիկանի

Ոստիկանություն. զինված անձինքը շարունակում են պատանդ պահել հինգ ոստիկանի

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Նախօրեին ՊՊԾ գնդի շենքը գրաված զինված անձինք շարունակում են պատանդ պահել հինգ ոստիկանի, երկուշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը։

Նա հիշեցրեց, որ ԱԱԾ–ի հաղորդագրության համաձայն, իրավիճակը մնում է նույնը։ Բանակցությունների արդյունքում ազատ է արձակվել մեկ ոստիկան և քաղաքացիական անձ` շտապօգնության մեքենայի վարորդը։

«Ազատ արձակված ոստիկանը ՊՊԾ–ի աշխատակից է, ավելին չեմ կարող ասել», – նշեց նա։

Պողոսյանը նաև ավելացրեց, որ հիմա իրավապահ կառույցները շարունակում են իրականացնել համապատասխան օպերատիվ–հետախուզական և կանխարգելիչ միջոցառումներ, որոնց մասին տեղեկատվությունը կտրամադրվի պատշաճ ժամկետներում։

Կիրակի լուսադեմին մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, չորս ոստիկան վիրավորվել է։ Զինված անձինք «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր կազմակերպության կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներն են, ովքեր պահանջում են ազատել նրան։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:27 18.07.2016




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×