Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+19

Ոստիկանությունը ցրել է ցուցարարներին Երևանի ՊՊԾ գնդի գրավված շենքի մոտից. կան տուժածներ

20.07.2016, 23:19
Ոստիկանությունը Երևանի ՊՊԾ գնդի գրավված շենքի մոտից ցրել է ցուցարարներին:
Ոստիկանությունը ցրել է ցուցարարներին Երևանի ՊՊԾ գնդի գրավված շենքի մոտից. կան տուժածներ
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ոստիկանությունը Երևանի ՊՊԾ գնդի գրավված շենքի մոտից ցրել է ցուցարարներին:

Իրավապահները կիրառում են խլացնող նռնակներ, ի պատասխան՝ ցուցարարները նետում են քարեր: Երկու կողմից էլ կան տուժածներ:

Իրավիճակը Երևանի ՊՊԾ գնդի գրավված շենքիմոտ լարվեց չորեքշաբթի երեկոյան:

Շենքի մոտ հավաքված զինված խմբավորման անդամների կողմնակիցները պահանջեցին լուծել իրենց սննդի հարցը: 

Մասնավորապես, նրանք ցանկանում են, որպեսզի իրնց ուտելիք բերեն ոչ թե ոստիկանները, այլ ըննիմության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: 

Դրանից հետո նրանք փորձեցին ճեղքել ոստիկանների շղթան: 

Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։ 

Նախօրեին երեկոյան հարյուրավոր ցուցարարներ հավաքվել էին ՊՊԾ գնդի շենքի մոտակայքում` պահանջելով թույլ չտալ գրոհ զինված խմբի անդամների նկատմամբ։ Շենքի մոտակայքից հանկարծ լսվեցին կրակոցներ, և ցուցարարները, կարծելով, թե գրոհ է սկսվել, փորձեցին ճեղքել ոստիկաններից կազմված շղթան։ Սակայն ավելի ուշ պարզվեց, որ զինված խմբի անդամները օդ են կրակել` իրենց աջակցությունը հայտնելով Սարի Թաղի բնակիչներին, ովքեր բախման մեջ են մտել ոստիկանների հետ և քարեր նետել նրանց ուղղությամբ։ Բախումների հետևանքով վեց ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց։ -0-