Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները չեն տուժել մասնաճյուղի վրա կատարված հարձակման հետևանքով. բանկի հայտարարությունը

29.01.2019, 17:50
ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները Բաղրամյան 56 հասցեում գտնվող N 4 մասնաճյուղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով չեն տուժել:
ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները չեն տուժել մասնաճյուղի վրա կատարված հարձակման հետևանքով. բանկի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները Բաղրամյան 56 հասցեում գտնվող N 4 մասնաճյուղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով չեն տուժել, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Մենք լիովին աջակցում ենք իրավապահներին: Մոտ ապագայում մասնաճյուղը կվերսկսի աշխատանքը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանությունը, այսօր`ժամը 13.50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ ՎՏԲ–Հայաստան բանկի Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղ կացնով մարդ է մտել։ Մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը վնասազերծել է այդ տղամարդուն։ Վերջինիս բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։-0-