Рейтинг@Mail.ru
USD
384.19
EUR
450.58
RUB
4.9041
GEL
141.45
2025 թ. հուլիսի 9, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

Զինվորական ծառայությունից խուսափող իրանցին ապօրինի հատել է Հայաստանի սահմանը

15.10.2018, 13:12
Սահմանապահները նրա մոտ անձը հաստատող փաստաթղթեր չեն հայտնաբերել:
Զինվորական ծառայությունից խուսափող իրանցին ապօրինի հատել է Հայաստանի սահմանը

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 14-ին Արտաշատի սահմանապահ ջոկատներից մեկում պետական սահմանի պահպանության տեխնիկական միջոցներից տագնապի ազդանշան է ստացվել, հայտնում Հայաստանում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը։

Տագնապի ազդանշանը ստանալուց մի քանի րոպե անց միջադեպի վայր է հասել սահմանապահների տագնապային խումբը և հայտնաբերել դեպի Հայաստանի Հանրապետության տարածք խորացող հետքեր:

Նշվում է, որ որոնողական աշխատանքների համար օգտագործվել է ծառայողական շուն, որը կարճ ժամանակում հայտնաբերել է սահմանախախտին:

Սահմանապահները նրա մոտ անձը հաստատող փաստաթղթեր չեն հայտնաբերել: Նախնական տեղեկություններով սահմանախախտը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է:

Նա հայտնել է, որ սահմանը հատել է զինվորական ծառայությունից խուսափելու համար:

Ռուս սահմանապահները նրան փոխանցել են Հայաստանի իրավապահ մարմիններին:–0–