Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+24

ԱԻՆ-ը պարզաբանել է Դալմայում գրանցված միջադեպի հավանական պատճառը

09.01.2020, 23:17
ԱԻՆ–ից նշել են Դալմայում գրանցված միջադեպի հավանական պատճառը
ԱԻՆ-ը պարզաբանել է Դալմայում գրանցված միջադեպի հավանական պատճառը

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./ԱՌԿԱ/. ԱԻՆ ներկայացուցիչը նշել է «Դալմա Գարդեն մոլ» առևտրի  կենտրոնում այսօր երեկոյան գրանցված արտակարգ իրավիճակի հավանական պատճառը։ 

«Հնարավոր է`մոտակայքում իրականացվել են ինժեներական աշխատանքներ, այդ պատճառով մարդիկ զգացել են ցնցումներ։ Սեյսմիկ ակտիվության ոչ մի այլ նշաններ կամ պատճառներ չկան», – նշեց ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչություն պետ Տիգրան Գիդաչյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը դեպքի վայրից։

Գիդաչյանի խոսքով, ցնցումների մասին ահազանգից անմիջապես հետո առևտրի կենտրոնի ողջ անձնակազմն ու այցելուները տարհանվել են։ 

Գիդաչյանը նշեց, որ ԱԻՆ աշխատակիցները հիմա ստուգումներ են անցկացնում առևտրի կենտրոնում։ 

«Առևտրի կենտրոնի աշխատանքը կդադարեցվի մինչև չբացահայտվեն տեղի ունեցածի պատճառները», – նշեց ԱԻՆ ներկայացուցիչը։

Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ փրկարարները, ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի շարժական լաբորատորիան, ոստիկաններ, շտապօգնության աշխատակիցներ։–0–