Рейтинг@Mail.ru
USD
368.15
EUR
421.97
RUB
5.0095
GEL
138.92
2026 թ. հունիսի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

Արցախում ՃՏՊ-ի հետևանքով զինծառայող է մահացել

03.06.2020, 18:11
Արցախում ՃՏՊ-ի հետևանքով զինծառայող է մահացել
Արցախում ՃՏՊ-ի հետևանքով զինծառայող է մահացել

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./ԱՌԿԱ/. Արցախում 19-ամյա զինծառայող է մահացել: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ-ն:

«Հունիսի 3-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2001թ. ծնված Սարգիս Մասիսի Ղուլյանը»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ: 

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- նշում են գերատեսչությունից: -0-