Ավարտվել է Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ կատարված միջադեպի տեսագրության փորձաքննությունը
23.08.2013,
12:48
Քննիչները ստացել են հունիսի մեկին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ կատարված հանցագործության տեսագրության համակարգչատեխնիկական և տեսաձայնագրային փորձաքննության եզրակացությունը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Քննիչները ստացել են հունիսի մեկին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ կատարված հանցագործության տեսագրության համակարգչատեխնիկական և տեսաձայնագրային փորձաքննության եզրակացությունը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հունիսի 1–ին Գորիսում Խաչատրյանի տան մոտ հրաձգության հետևանքով ստացած հրազենային վերքերից մահացել է քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, նրա եղբայրը` ԶՈՒ գնդապետ Արտակ Բուդաղյանը, ծանր վիրավորվել է։ Վնասվածք է ստացել ևս մեկ քաղաքացի` Նիկոլայ Աբրահամյանը։
Սյունիքի մարզպետի որդուն ու թիկնապահին` Տիգրան Խաչատրյանին և Զարզանդ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով, նրանք դատարանի կողմից կալանավորվել են երկու ամսով։ Խաչատրյանն ու Նիկողոսյանը մեղադրվում են 104–րդ հոդվածի երկրորդ մասի վեցերորդ կետով (բազմաթիվ մարդկանց կյանքի համար վտանգավոր կերպով կատարած սպանություն), 235–րդ հոդվածով (զենքի անօրինական ձեռք բերելը, իրացնելը, պահելը, տեղափոխելը կամ կրելը) և 112–րդ հոդվածի առաջին մասով (մարդուն մարմնական վնասվածք դիտավորությամբ հասցնելը կամ կյանքի համար վտանգավոր ծանր վնաս հասցնելը)։
Քրեական գործը պաշտպանության նախարարության Քննչական ծառայության ենթակայության տակ է։
Համաձայն փորձաքննության եզրակացության՝ «թվային տեսագրիչի օրացույցի և ժամացույցի ընթացիկ ցուցմունքները համապատասխանում են իրականին: Տեսանյութերում փոփոխություններ չեն հայտնաբերվել»:
«Փորձաքննության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան ծանոթանալու համար 22.08.2013թ. տրամադրվել է քրեական գործով տուժողի իրավահաջորդ Էմիլ Բուդաղյանին, մեղադրյալ Արտակ Բուդաղյանին և նրա պաշտպան Հայկ Ալումյանին»,– ասվում է հաղորդման մեջ։
Եզրակացությանը ծանոթանալուց հետո մեղադրյալ Արտակ Բուդաղյանը հրաժարվել է ցուցմունք տալ և առերես հարցաքննվել քրեական գործով տուժող Նիկոլայ Աբրահամյանի, վկաներ Կարինե Հարությունյանի, Լարիսա Բարսեղյանի և Անգելինա Քայանի հետ` նրանց ցուցմունքներում առկա էական հակասությունների կապակցությամբ:
Ուրբաթ մեղադրյալ Արտակ Բուդաղյանը կրկին հրավիրվել է հարցաքննության: -0-