Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+9

Ավտովթար Սյունիքի մարզում. կա 1 զոհ և 3 տուժած

21.02.2020, 11:59
Ավտովթար Սյունիքի մարզում. կա 1 զոհ և 3 տուժած
Ավտովթար Սյունիքի մարզում. կա 1 զոհ և 3 տուժած

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./ԱՌԿԱ/. Սյունիքի մարզի Կապան քաղաքում նախօրեին տեղի է ունեցել ավտովթար/ կա 3 տուժած և մեկ զոհ: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Փետրվարի 20-ին, ժամը 21:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Հունան Ավետիսյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր: 

«Պարզվել է, որ բախվել են «Nissan Bluebird» (վարորդ` Գարիկ Ա., ծնված 1986 թ.) և «Hyundai» (վարորդ՝ Մհեր Դ., ծնված 1995 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վարորդները և ուղևոր Ալբերտ Հ.-ն (ծնված 1984 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները Մ. Դ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

Փրկարարները «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մհեր Ս.-ին (ծնված 1974 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ և գիշերը մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:-0-