Շառլ Ազնավուրին տեղափոխել են հիվանդանոց. ԶԼՄ
10.10.2014,
14:05
Հանրահայտ երգիչ Շառլ Ազնավուրին Ժնևի հիվանդանոցներից մեկն են տեղափոխել։ Ինչպես գրում է ԻՏԱՌ ՏԱՍՍ–ը, այս մասին հայտնել է համերգներ կազմակերպող Opus One շվեյցարական ընկերությունը։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հանրահայտ երգիչ Շառլ Ազնավուրին Ժնևի հիվանդանոցներից մեկն են տեղափոխել։ Ինչպես գրում է ԻՏԱՌ ՏԱՍՍ–ը, այս մասին հայտնել է համերգներ կազմակերպող Opus One շվեյցարական ընկերությունը։
«Շառլ Ազնավուրի հոսպիտալացումը նախազգուշական քայլ է»,– ասվում է մամուլի հաղորդագրությունում։ Ընկերությունն ընդգծում է, որ չեղյալ է հայտարարվել 90–ամյա երգչի` Ժնևում կայանալիք համերգը։
«Արտիստը և կազմակերպիչներն ակտիվորեն լուծում են փնտրում այդ համերգը մեկ այլ օր տեղափոխելու համար»,– խոստանում է Opus One–ը։
Շվեյցարիայում` Լոզանից ոչ հեռու ապրող Ազնավուրը հոկտեմբերի 3–ին համաշխարհային հոբելյանական շրջագայության շրջանակում միակ և հրաժեշտի համերգ է տվել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» դահլիճում։
Շառլ Ազնավուրը մեծանուն հայազգի կատարող և ստեղծագործությունների հեղինակ է, որոնցից շատերը ներառվել են ոչ միայն ֆրանսիական էստրադայի, այլ նաև համաշխարհային երաժշտական ժառանգության գանձարանում: Շառլ Ազնավուրը CNN-ի կողմից ճանաչվել է XX դարի լավագույն էստրադային կատարող, նա առաջին ֆրանսիացի երգիչն է, ով Եվրոպայում պլատինե ձայնասկավառակ է ստացել:
Երգչի երգացանկում ավելի քան հազար երգեր կան, որոնցից մի մասը նա ինքն է կատարել, իսկ մի մասը ներառվել է Բոբ Դիլանի, Լայզա Մինելիի, Խուլիո Իգլեսիասի և այլ հայտնի կատարողների երգացանկերում: Շառլ Ազնավուրի ստեղծագործական կարիերայի ընթացքում ողջ աշխարհում վաճառվել է ավելի քան հարյուր միլիոն ձայնասկավառակ: Երգիչը միևնույն բեմում հանդես է եկել և սերտորեն համագործակցել այնպիսի վարպետների հետ, ինչպիսիք են՝ Լուչիանո Պավարոտին, Ֆրենկ Սինատրան, Պատրիցիա Կաասը, Սելին Դիոնը, Պլասիդո Դոմինգոն: Որպես դերասան՝ Շառլ Ազնավուրը նկարահանվել է 60 ֆիլմերում: -0-