Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

ԱՆ. Չինարի գյուղում հակառակորդի հարվածից վիրավորված բնակչի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք

16.07.2020, 18:04
ԱՆ. Չինարի գյուղում հակառակորդի հարվածից վիրավորված բնակչի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք
ԱՆ. Չինարի գյուղում հակառակորդի հարվածից վիրավորված բնակչի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱՆ-ն տեղեկություններ է հայտնում Չինարի գյուղում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից վիրավորի առողջական վիճակի մասին:

«Ինչպես ավելի վաղ հայտնել էր պաշտպանության նախարարությունը` հակառակորդի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանը: Պացիենտի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում: Վերջինիս վիճակը բժիշկները նախնական գնահատում են կայուն ծանր»,- նշել է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր Facebook-յան էջում:

Հետագա վիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն

«Տեղեկացնեմ նաև, որ ամեն ինչ արվում է տարածաշրջանում բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու համար. հիվանդանոցներն իրավիճակով պայմանավորված համալրվել են բժշկական կադրերով ու անհրաժեշտ պարագաներով»,- նշել է նա:

Քիչ առաջ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ Ադրբեջանը, նորից խախտելով մարտական գործողությունների և կրակի դադարեցման պայմանավորվածությունը, կիրառում է հարվածային ԱԹՍ-ներ, այդ թվում՝ նաև բնակավայրերի ուղղությամբ: -0-