Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+30

Օգոստոսի 20-ից ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը

21.08.2014, 13:43
Օգոստոսի 20-ից Հայաստանում ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը՝ Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով, հայտնում է «ԱՌԿԱ» գործակալությունը՝ հղում անելով «Գազպրոմ Արմենիա» ընկերության պաշտոնական կայքին:
Օգոստոսի 20-ից ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Օգոստոսի 20-ից Հայաստանում ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը՝ Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով, հայտնում է  «Գազպրոմ Արմենիա» ընկերության պաշտոնական կայքը:

«Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ օգոստոսի 20-ին ժամը 23:45-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավոր դադարեցնելու մասին՝ Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով», - նշվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի սպառողների գազամատակարարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից կիրականացնի պահուստային ռեզերվների հաշվին ՝ առանց սահմանափակումների:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն բնական գազի մատակարարումներ է ապահովում Հայաստանի ներքին շուկայի համար։ Ընկերությունը զբաղվում է նաև բնական գազի տեղափոխմամբ, պահմամբ, բաշխմամբ և իրացմամբ, Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգի և ստորգետնյա պահոցների վերակառուցմամբ և ընդլայնմամբ։

Աբովյանի գազի պահեստարան-կայանը Հայաստանի գազատրանսպորտային համակարգի գլխավոր տարրերից է, որն ապահովում է հանրապետության էներգետիկ անվտանգությունը։ Ունի շուրջ 750–1050 մետր խորություն։ Հատուկ այդ նպատակով 2007թ.–ին Զովունի գյուղի մոտակայքում կառուցվել է 150 հազար խմ ծավալով պահեստարան և  7,5 կմ երկարությամբ խողովակ է տեղադրվել։ Միայն այդ նպատակներով ներդրվել է շուրջ 577 մլն դրամ։

Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանը գազի արդյունաբերական օգտագործման մեջ կարգավորում է սեզոնային և պիկային տատանումները: Աբովյանի պահեստարանի բնական գազի պահպանման հզորությունը նախորդ տարի կազմում է մինչև 140 մլն խմ գազ:-0-