Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+30

Դատախազը 7 տարվա ազատազրկում է պահանջում «ԿամԱզ»–ի վարորդ Հրաչյա Հարությունյանի համար

24.07.2014, 17:16
Դատախազը «ԿամԱզ»–ի վարորդ Հրաչյա Հարությունյանի համար 7 տարվա ազատազրկում է պահանջում, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Տրոիցկի դատարանից։ Հարությունյանը մեղադրվում է  ՃՏՊ–ում, որի հետևանքով նախորդ տարվա ամռանը 18 մարդ է զոհվել և 40–ը` վիրավորվել։
Դատախազը 7 տարվա ազատազրկում է պահանջում «ԿամԱզ»–ի վարորդ Հրաչյա Հարությունյանի համար
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/.  Դատախազը «ԿամԱզ»–ի վարորդ Հրաչյա Հարությունյանի համար 7 տարվա ազատազրկում է պահանջում, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Տրոիցկի դատարանից։ Հարությունյանը մեղադրվում է  ՃՏՊ–ում, որի հետևանքով նախորդ տարվա ամռանը 18 մարդ է զոհվել և 40–ը` վիրավորվել։

Հարությունյանը դատավարության ընթացքում ընդունել  է իր մեղքը երթևեկության կանոնները խախտելու մեջ, ինչը հանգեցրել է Ռուսաստանի ժամանակակից պատմության ընթացքում Մոսկվայի մարզում ամենախոշոր ՃՏՊ–ներից մեկի։

Հուլիսի 13–ին խճով բեռնված բեռնատարը բախվել է ուղևորատար ավտոբուսին, որն ընթանում էր Պոդոլսկից դեպի Կուրիլովո։ Զոհվել է 18 մարդ։ Տուժել է ավելի քան 40 մարդ։

Քննության ընթացքում պարզվել է, որ բեռնատարը պատշաճ չի սպասարկվել, արդյունքում արգելակները սարքին չեն եղել։ Հարությունյանը, քննության կարծիքով, պետք է իմանար այդ մասին։

Ռուսաստանում յոթ տարի կալանավորումը երկուսից ավելի մարդկային զոհերով ՃՏՊ–ների համար առավելագույն ժամկետն է, եթե մեղավորը վթարի պահին սթափ է եղել։ -0-