Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+4

Դեդ Հասանին հոսպիտալացրել են, սակայն նա առանց գիտակցության գալու մահացել է

16.01.2013, 17:33
Մոսկվայի կենտրոնում մահափորձի ժամանակ վիրավորված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը (Դեդ Հասան) կոմայի մեջ տեղափոխվել է Բոտկինի անվան հիվանդանոց և տասը րոպե անց մահացել է, ՌԻԱ Նովոստիին է հայտնել մայրաքաղաքի առողջապահության դեպարտամենտի մամուլի ծառայության ներկայացուցիչը, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Դեդ Հասանին հոսպիտալացրել են, սակայն նա առանց գիտակցության գալու մահացել է
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Մոսկվայի կենտրոնում մահափորձի ժամանակ վիրավորված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը (Դեդ Հասան) կոմայի մեջ տեղափոխվել է Բոտկինի անվան հիվանդանոց և տասը րոպե անց մահացել է, ՌԻԱ Նովոստիին է հայտնել մայրաքաղաքի առողջապահության դեպարտամենտի մամուլի ծառայության ներկայացուցիչը, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

«Նա անգիտակից վիճակում էր, շնչառության և սրտի աշխատանքի տարրերով, խորը կոմայում։ Շտապօգնության 14–րդ ենթակայանի բժիշկները նրան արագ տեղափոխեցին Բոտկինի հիվանդանոց, որտեղ նա մահացավ տասը րոպե անց` գիտակցության չգալով, մինչև վիրահատարանն էին պատրաստում»,– ասել է գործակալության զրուցակիցը։

ԶԼՄ–ները Ուսոյանին անվանում էին Ռուսաստանի ամենաազդեցիկ քրեական հեղինակություններից մեկը, ով վերահսկում էր Ռուսաստանի հարավի հանցավոր խմբավորումները։ 2010 թվականին Ուսոյանի նկատմամբ արդեն մահափորձ եղել էր` նրան և թիկնապահին կրակել էր դիպուկահարը հենց Մոսկվայի կենտրոնում, սակայն երկուսն էլ ողջ էին մնացել։ Այն ժամանակ աղբյուրները սկզբում հայտնում էին, որ Դեդ Հասանը մահացել է, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ նա ողջ է։

Հերթական մահափորձը կատարվել է չորեքշաբթի` 2013 թվականի հունվարի 16–ին, մայրաքաղաքում` ՌԻԱ Նովոստիի` իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրի տվյալներով, անհայտ անձը կրակել էր Դեդ Հասանի ուղղությամբ Պովարսկայա փողոցում գտնվող ռեստորանից դուրս գալու պահին։

Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը, այնտեղ աշխատում է քննչական օպերատիվ խումբը։ Հավաքվել են մի քանի տասնյակ լրագրողներ, բայց նրանցից ոչ մեկին դեպքի վայր չեն թողնում մտնել։ -*