Դեդ Հասանին սպանել են հատուկ նշանակության ստորաբաժանումների համար նախատեսված անձայն ինքնաձիգից
17.01.2013,
10:39
Քննիչները պարզել են զենքի տեսակը, որով սպանվել է քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը (Դեդ Հասան)` վարձու մարդասպանը կիրառել է հատուկ նշանակության ստորաբաժանումների համար նախատեսված 9 միլիմետրանոց տրամաչափի «Վալ» տեսակի ինքնաձիգ, հայտնում է ՌԴ ՔԿ–ն։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Քննիչները պարզել են զենքի տեսակը, որով սպանվել է քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը (Դեդ Հասան)` վարձու մարդասպանը կիրառել է հատուկ նշանակության ստորաբաժանումների համար նախատեսված 9 միլիմետրանոց տրամաչափի «Վալ» տեսակի ինքնաձիգ, հայտնում է ՌԴ ՔԿ–ն։
«Քննության վարկածով, ենթադրվում է, որ Մոսկվայի Պովարսկայա փողոցում չպարզված անձն Ուսոյանի ուղղությամբ կրակոցներ է արձակել «Վալ» տեսակի հատուկ ինքնաձիգից։ Հրազենային մեկ վերք ստացած Ուսոյանը տեղափոխվել է Բոտկինի անվան հիվանդանոց, որտեղ մահացել է»,– ասվում է գերատեսչության հաղորդագրությունում, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։
Դեպքի վայրի զննության ժամանակ սպանության վայրի դիմաց գտնվող տան հինգերորդ և վեցերորդ հարկերի միջև աստիճանավանդակում հայտնաբերվել է 6 միլիմետրանոց տրամաչափի վեց պարկուճ, «ինչը թույլ է տալիս քննությանը եզրակացություններ կատարել, թե որտեղից են կրակել»։
«Վալ» ՀԻ (հատուկ ինքնաձիգ) մշակվել է ԿԳՀԻտոչմաշ (Ճշգրիտ մեքենաշինության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ) 1980–ականների երկրորդ կեսին «Վինտոռեզ» ԴՀՀ անձայն դիպուկահար հրացանի հետ միասին։ Այն գտնվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների սպառազինությունում և օգտագործվել է, մասնավորապես, Հյուսիսային Կովկասի հակաահաբեկչական օպերացիաների ժամանակ։ Նմանատիպ զենքից 2009 թվականի հունիսին սպանվել էր Դաղստանի ներքին գործերի նախարար Ադիլգերեյ Մագոմեդթագիրովը։
ԶԼՄ–ներն Ուսոյանին անվանում էին Ռուսաստանի ամենաազդեցիկ քրեական հեղինակություններից մեկը, ով վերահսկում էր Ռուսաստանի հարավի հանցավոր խմբավորումները։ 2010 թվականին Ուսոյանի նկատմամբ արդեն մահափորձ էր կատարվել` նրան և թիկնապահին կրակել էր դիպուկահարը հենց Մոսկվայի կենտրոնում, սակայն երկուսն էլ ողջ էին մնացել։ Այն ժամանակ աղբյուրները սկզբում հայտնում էին, որ Դեդ Հասանը մահացել է, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ նա ողջ է։ -0-