Ձերբակալվել է Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավարը. գլխավոր դատախազություն
28.09.2012,
17:01
Հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Նա չնշեց ՔՕ հոդվածները, սակայն խոստացավ հավելյալ տեղեկություն տալ քիչ ավելի ուշ:
Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (այդպես էր կոչվում Սոցիալական ապահովության պետական ծառայությունը) ղեկավար Վազգեն Խաչիկյանը 2010թ.–ի դեկտեմբերին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։
Հեռացման պաշտոնական պատճառները չեն նշվել, սակայն հայկական ԶԼՄ–ներում ակտիվորեն քննարկում էին Խաչիկյանի հրաժարականի հնարավորությունը` նշելով, որ Վերահսկիչ պալատը սոցիալական ապահովագրության ծառայությունում բազմաթիվ խախտումներ և չարաշահումներ էին հայտնաբերել։
Դրանից հետո ծառայությունում ստուգումներ անցկացնող ՀՀ ֆինանսների նախարարության վերահսկիչ տեսչությունը նույնպես կոպիտ խախտումների մի ամբողջ փաթեթ էր հայտնաբերել։ Մասնավորապես հայտնաբերվել էր «մեռած հոգիների» մեծ ցուցակ` մոտ 60 հազար մարդ, ովքեր արդեն մահացել են կամ վաղուց լքել են Հայաստանը, սակայն շարունակել են կենսաթոշակ ստանալ։
Տվյալ պահին Հայաստանում նշանակման գործընթացում չարաշահումների և կենսաթոշակների վճարման վերաբերյալ քրեական գործով ավելի քան 20 մարդ է հետաքննվում։ –0–