Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+12

Գիշերը հրդեհ է բռնկվել ԱԺ–ում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

04.04.2019, 10:15
Գիշերը հրդեհ է բռնկվել Ազգային ժողովի շենքում։
Գիշերը հրդեհ է բռնկվել ԱԺ–ում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./ԱՌԿԱ/. Գիշերը հրդեհ է բռնկվել Ազգային ժողովի շենքում։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմաբմ, ապրիլի 4-ին, ժամը 01:38-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազգային ժողովի շենքի 1-ին հարկում հրդեհ է բռնկվել: 

Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի 1-ին մասնաշենքի 1-ին հարկում՝ «ԱԺ շենքերի բարեկարգման և սպասարկման բաժնին» պատկանող թիվ 139 աշխատասենյակում։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:57-ին, մարվել՝ 02:05-ին:

Բաժնի պետի տեղակալ Վ.Բ.-ին պատկանող աշխատասենյակում (18 քմ) ամբողջությամբ այրվել է գրասենյակային գույքը (1 սառնարան, 1 գրասեղան, 1 ամսագրային սեղան, 4 աթոռ, 1 բազմոց, 1 պահարան, 1 պատուհան և 2 համակարգիչ): Պատահարի հետևանքով տուժածներ չկան:–0–