Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+14

Հայտնի հայ գործարար Աբրամ Ամիրխանյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ

16.02.2015, 21:11
Հայ գործարար, «Լևոն Ամիրխանյան» շինարարական ընկերության տնօրեն Աբրամ Ամիրխանյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ, ասվում է Facebook սոցիալական ցանցում Հայաստանի քննչական կոմիտեի պաշտոնական էջում:
Հայտնի հայ գործարար Աբրամ Ամիրխանյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Հայ գործարար, «Լևոն Ամիրխանյան» շինարարական ընկերության տնօրեն Աբրամ Ամիրխանյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ, ասվում է Facebook սոցիալական ցանցում Հայաստանի քննչական կոմիտեի պաշտոնական էջում:

2015 թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 10:40-ին, Նոր Հաճն քաղաքի հիվանդանոցից ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժին, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Պարգևաշեն թաղամասի 7/1 հասցեում կա տղամարդու դիակ:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և նշված հասցեում գտնվող առանձնատան 2-րդ հարկի ննջասենյակի անկողնում հայտնաբերել 1954 թվականի ծնված Աբրամ Իսակի Ամիրխանյանի դին ( «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի տնօրեն):

Դիակի արտաքին զննությամբ հրազենային վնասվածք է հայտնաբերվել նրա կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսին։

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ դիակի կողքին հայտնաբերվել է «VIKING» մոդելի գործարանային համարի ատրճանակ՝ պահունակով, 3 հատ փամփուշտ, տուժածի հագուստների միջից՝ 9 մմ տրամաչափի 1 պարկուճ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է նաև 1 հատ գնդակ»,- ասվում է հաղորդման մեջ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը): Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ Ա. Ամիրխանյանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ները հայտնել էին, որ մի քանի բարձրաստիճան անձինք, ովքեր բնակարաններ էին գնել Երևանի կենտրոնի` Ամիրխանյանի ընկերության կառուցած շենքում, բախվել են նոր բնակտարածքի կորստի վտանգի հետ, քանի որ բնակարանները գրավադրված են եղել բանկում, իսկ սեփականության վկայականները սեփականատերերին չեն տրվել: -0-