«Գրանդ Քենդի» ՓԲԸ–ի տարածքում բռնկած հրդեհը վերջնականապես կմարվի 1,5 ժամ անց. ԱԻՆ
25.09.2013,
12:26
«Գրանդ Քենդի» ՓԲԸ–ի տարածքում բռնկած հրդեհը վերջնականապես կմարվի 1,5 ժամ անց, «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցին հայտնեց Երևանի փրկարար վարչության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանը։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Գրանդ Քենդի» ՓԲԸ–ի տարածքում բռնկած հրդեհը վերջնականապես կմարվի 1,5 ժամ անց, «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցին հայտնեց Երևանի փրկարար վարչության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանը։
ԱԻՆ–ի տվյալներով` Մասիսի 31 հասցեում գտնվող ֆաբրիկայում հրդեհի բռնկման մասին ահազանգը ստացվել է չորեքշաբթի առավոտյանը ժամը 7–ի սահմաններում։ Հրդեհը բռնկվել է ստվարաթղթի արտադրամասում։
Այրվել է շուրջ 1800 քառակուսի մետր տարածք։ Այս պահին կրակը մեկուսացվել է, հրշեջները մարում են տանիքում պահպանվող հրդեհի առանձին օջախները։
«Հրդեհը մարելուց հետո տեղում որոշ ժամանակ կհերթապահի մեկ մարտական հաշվարկ», – ասել է Ղազարյանը։
Խոսելով հրդեհի բռնկման հնարավոր պատճառների մասին` նա նշեց, որ այդ հարցը դեռևս անպատասխան է մնում, քանի որ արտադրամասի ողջ տարածքը ծխի մեջ է, ինչը դժվարացնում է բռնկման պատճառների որոշմանն ուղղված աշխատանքը։
Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է 12 մարտական հաշվարկ և 2 ավտոսանդուղք, օգտագործվում է նաև Երևանի քաղաքապետարանի և ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան տեխնիկան։
Ավելի վաղ «Գրանդ Հոլդինգ» ընկերության մամուլի քարտուղար Վահրամ Բրուտյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է, որ հրդեհը մարվել է, վնասի չափերը ճշտվում են։
«Գրանդ քենդի» ընկերությունը ստեղծվել է 2000թ.-ին, կարճ ժամանակում դարձել է Հայաստանի առաջատար հրուշակեղենի գործարանը` արտադրելով ավելի քան 350 անում արտադրանք։ Ընկերությունը Կովկասի միակ ձեռնարկությունն է, որը զբաղվում է կակաոյի վերամշակմամբ։--0—