Հայաստան կժամանի ՌԴ քննչական կոմիտեի նախագահը

Հայաստան կժամանի ՌԴ քննչական կոմիտեի նախագահը

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրավերով երկուշաբթի Հայաստան կժամանի ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` նման պայմանավորվածություն է ձեռք բերվել երկուշաբթի Հայաստանի և Ռուսաստանի ՔԿ–ների ղեկավարների հեռախոսազրույցի ընթացքում։

«Կողմերը քննարկել են հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության գործի քննությանը վերաբերող հարցեր, որոնց կատարման մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանն է, ով հիմա վերակենդանացման բաժանմունքում է։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է երեքշաբթի և ինքնախոստովանական ցուցմունք է տվել։

Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունները՝ Հովսեփյանը Բաստրիկինին հրավիրել է Հայաստան։

«Հրավերն ընդունվել է, և պայմանավորվածության համաձայն՝ ՌԴ ՔԿ նախագահն այսօր կգա Հայաստան», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

15:04 19.01.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×