Рейтинг@Mail.ru
USD
377.84
EUR
445.25
RUB
4.9333
GEL
141.25
2026 թ. փետրվարի 24, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում իրենց կյանքը զոհաբերել են ՊԲ 54 մարտիկներ. հրամանատարի տեղակալ

02.10.2020, 12:56

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանը հայտնել է, որ հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում իրենց կյանքը զոհաբերել են ՊԲ 54 մարտիկներ։

«Ցավոք սրտի, հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում իրենց կյանքը զոհաբերել են ՊԲ 54 մարտիկներ, ցավակցում եմ բոլորիս։ Վիրավորների քանակը ճշտվում է, ունենք բավականին շատ վիրավորներ», – նշել է Սարգսյանն այսօր ճեպազրույցի ընթացքում։

Նրա խոսքով, հակառակորդի կորուստները կազմել են 39 զրահատեխնիկա, 4 ՍՈՒ–25 ինքնաթիռ, 3 ՄԻԳ–24 ուղղաթիռ, 17 ԱԹՍ, անձնակազմի կորուստը շուրջ 830–ի կարգի է, ոչնչացվել է նաև հրետանային դիվիզիոն։ –0–