ՀՀ նախագահը խոստացավ ամեն ինչ անել Հայրիկյանի դեմ ուղղված հանցագործությունը բացահայտելու համար
01.02.2013,
18:14
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ այցելեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ բուժում է ստանում նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը, և խոստացավ ամեն ինչ անել Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը բացահայտելու համար, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./ ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ այցելեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ բուժում է ստանում նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը, և խոստացավ ամեն ինչ անել Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը բացահայտելու համար, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Հայրիկյանն ուսի շրջանում հրազենային վնասվածք է ստացել երեկ ժամը 23։30–ին Երևանի կենտրոնում` Տպագրիչների փողոցում, որտեղ գտնվում է նրա հայրական տունը։ Հայրիկյանին արդեն վիրահատվել են, և նա արդեն ապաքինվում է։
«Այս նողկալի հանցագործությունն ուղղված է ոչ միայն պետական գործիչ և նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ, այլ նաև` հասարակության»,– լրագրողներին ասաց նախագահը։
Ըստ նրա, այն մարդիկ, ովքեր կանգնած են այս հանցագործության հետևում, փորձում են ազդել ընտրությունների բնականոն ընթացքի վրա։
«Դուք բոլորդ կարող եք վստահ լինել, որ մենք հնարավոր ամեն բան կանենք, որպեսզի բացահայտենք այս հանցագործությունը»,– ընդգծեց նախագահը։
Նա նշեց նաև, որ բժիշկներն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել Հայրիկյանին, և կարելի է հուսալ, որ շուտով նա կապաքինվի։
Մահափորձի փաստով հարուցվել է քրեական գործ Հայաստանի Քրեական օրենսգրքի 34-305 հոդվածով` մահափորձ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի նկատմամբ` նրա գործունեությունը դադարեցնելու նպատակով։ Պատժվում է տասից տասնհինգ տարի ազատազրկմամբ։
Ստեղծվել է համատեղ օպերատիվ–քննչական խումբ, որում ընդգրկվել են ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ։ Գործը քննում է ԱԱԾ–ն։
Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ --0—