Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 25, կիրակի
եղանակը
Երևանում
-4

Հրդեհ է բռնկվել կառավարության շենքում, դեպքի վայրում է 6 մարտական հաշվարկ

25.02.2019, 10:28
Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Երևանի Կառավարական տան 1-ին շենքում։
Հրդեհ է բռնկվել կառավարության շենքում, դեպքի վայրում է 6 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./ԱՌԿԱ/. Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Երևանի Կառավարական տան 1-ին շենքում։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, փետրվարի 25-ինժամը 09:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կառավարական տան 1-ին շենքում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մարվել է ժամը 09:20-ին:

«Այրվել են գրասենյակային գույք` մասամբ (աթոռ, պահարան, թղթեր) և 1 գմ մալուխ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–