Կրկին հրդեհ է բռնկվել «Սպայկա» ընկերությունում, սակայն արագ մարվել է
17.05.2013,
10:53
Կրկին հրդեհ է բռնկվել «Սպայկա» խոշոր էքսպեդիտորական ընկերությունում, սակայն մի քանի րոպեների ընթացքում մարվել է, հայտնում է ԱԻՆ կայքը։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. Կրկին հրդեհ է բռնկվել «Սպայկա» խոշոր էքսպեդիտորական ընկերությունում, սակայն մի քանի րոպեների ընթացքում մարվել է, հայտնում է ԱԻՆ կայքը։
Հինգշաբթի գիշերը խոշոր հրդեհ էր բռնկվել Երևանի ծայրամասում գտնվող «Սպայկա» ընկերության շենքում։ Այրվել են 15 հազ. քմ մակերեսով սառեցման տնտեսություններ, արտադրական հոսքագծեր, բեռնիչներ և պլաստիկ իրեր։
Հրդեհը երրորդ աստիճանի բարդության է։ Ընդհանուր առմամբ, հրշեջ աշխատանքներում ներգրավված է եղել 26 միավոր հատուկ տեխնիկա, 18 մարտական հաշվարկ, երեք ավտոսանդուղք, գազածխապաշտպան օղակ, երկու փրկարարական ջոկատ, հատուկ նշանակության փրկարար աշխատանքների իրականացման կենտրոնի 114 հրշեջներ և փրկարարներ, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբ։ ԱԻՆ նախնական տվյալներով` կրակը տարածվել է շենքի երեք հարկերում։ Հրդեհը մեկուսացվել է 13։15-ին, մարվել` 14։30–ին։
ԱԻՆ հաղորդագրության համաձայն` ուրբաթ օրը` ժամը 01.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեից` «Սպայկա» ՍՊԸ-ին պատկանող շենքից ծուխ է դուրս գալիս:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ շինության երկրորդ հարկում այրվում են պլաստմասե թափոններ` 1 խմ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.57-ին, մարվել` 01.59-ին:
«Սպայկա» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին: «Սպայկան» Հայաստանի բեռնափոխադրող ընկերություններից մեկն է, որն իրականացնում է միջազգային ավտոբեռնափոխադրումներ Եվրոպա և ԱՊՀ երկրներ։ Ընկերությունն իր սեփական շարժակազմի ավտոմեքենաներով իրականացնում է բեռների տեղափոխում (արագ փչացող ապրանքից մինչև հատուկ նշանակության ոչ ստանդարտ բեռներ) «դռնից դուռ» սկզբունքով:-0-