Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
+7

Լարս ավտոճանապարհը բաց է. ՀՀ ԱԻՆ

16.06.2014, 13:37
Շաբաթ օրը Լարս ավտոճանապարհը բացվել է, հաղորդվում է ՀՀ ԱԻՆ կայքում։
Լարս ավտոճանապարհը բաց է. ՀՀ ԱԻՆ
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /ԱՌԿԱ/. Շաբաթ օրը Լարս ավտոճանապարհը բացվել է, հաղորդվում է ՀՀ ԱԻՆ կայքում։

Ռուս–վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» հսկիչ անցակետով երթևեկությունը փակվել էր Վրաստանի տարածքում մայիսի 17–ին գրանցված ուժեղ ցեխահոսքի պատճառով։

ՀՀ ԱԻՆ–ը, հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտին, նշում է, որ Լարսում տեղի ունեցած փլվածքի հետևանքով անհայտ կորածները եղել են 8-ը, որից 1-ի դին, ով Հարավային Օսեթիայի քաղաքացի էր, հայտնաբերել են տեղի հիվանդանոցներից մեկում, իսկ մնացած 7-ից 2-ինը հայտնաբերել են այսօր՝ անճանաչելի վիճակում: Կորածների մեջ են նաև ազգությամբ հայեր, ՌԴ քաղաքացիներ Կարպո Պողոսովը և Գեորգի Գևորգովը, որոնց մասին տեղեկություն դեռևս չկա:

Մայիսի 18-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` աղետի գոտուց անվտանգ տարածք են տեղափոխվել ՀՀ  11 քաղաքացի, ովքեր չեն տուժել, այդ քաղաքացիներն են Գեղամ Ասենյանը, Հովհաննես Իրիսյանը, Տիգրան Գասպարյանը, Հարութ Հարությունյանը, Էրիկ Մաթևոսյանը, Գոռ Նազարյանը, Կարեն Ղազարյանը, Քրիստինե Խաչատրյանը, Լիդա Աթոյանը, Հովհաննես Խաչատրյանն ու Նարեկ Խաչատրյանը։–0–