Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-8

Դատական նիստի ընթացքում Լևոն Հայրապետյանի ինքնազգացողությունը վատացել է

13.08.2014, 15:49
, ՌՈՒՍԱՍՏԱՆ, ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ԴԱՏԱՐԱՆ,
Դատական նիստի ընթացքում Լևոն Հայրապետյանի ինքնազգացողությունը վատացել է
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայազգի խոշոր գործարար ու հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանը Մոսկվայի քաղաքային դատարանում մեկնարկած նիստի ժամանակ վատ է զգացել, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը դատարանի դահլիճից։

Մոսկվայի քաղաքային դատարանը չորեքշաբթի քննում է Հայրապետյանին կալանավորելու բողոքը։ Փաստաբանները խնդրում են նրան երաշխավորությամբ ազատ արձակել։

Մեղադրյալը նիստին մասնակցում էր քննչական մեկուսարանից` տեսակապի միջոցով։ Իր ելույթի ժամանակ նա անօրինության մասին հայտարարություն է արել, հետո ձեռքը դրել սրտին և ասել, որ վատ է զգում։

Փաստաբանները խնդրել են, որ Հայրապետյանին օգնություն ցուցաբերեն, իսկ իրենք շարունակեն նիստը, սակայն դատարանը որոշել է նիստն ընդմիջել մինչև օգոստոսի 15-ը։

Հայրապետյանի պաշտպանները նշում են, որ գործարարի սրտի ռիթմն է խախտվել, և նա անոթների խնդիր ունի։

Հայրապետյանին սատարելու համար դատարանի դահլիճ էին եկել նրա հարազատներն ու ընկերները, որոնց թիվը անցել էր հարյուրից։ Նրանց համար, ովքեր դահլիճում չէին կարողացել տեղավորվել, հեռարձակում էր ապահովվել։

Քննությունը կասկածում է, որ Հայրապետյանը կապ ունի 2009թ.-ի ապրիլին «Սիստեմա» ԲՖԿ-ի կառույցներին Ուռալ Ռահիմովի կողմից «Բաշնեֆտ»-ի վաճառքի հետ, որը նա գլխավոր է 3 տարի: Կորպորացիան, վճարելով 2 մլրդ դոլար, ավելացրել է իր մասնաբաժինը բաշկիրյան ՎԷՀ-ի վեց ձեռնարկություններում՝ «Բաշնեֆտ»-ում «Ուֆանեֆտեխիմ»-ում, «Նովոյլ»-ում, «Ուֆաօրգսինտեզ»-ում, Ուֆայի ՆՎԳ-ում և «Բաշկիրնեֆտեպրոդուկտ»-ում, գրում է հրատարակությունը:  

Քննության տվյալներով` Հայրապետյանը երկքաղաքացի է և անշարժ գույք ունի արտասահմանում, մասնավորապես, վերջին տարիներին ապրում է Մոնակոյում։

65-ամյա Հայրապետյանին ձերբակալել են հուլիսի 15-ին Դոմոդեդովո օդանավակայանում։ Նա հիմնականում բնակվում է Մոնակոյում: Ըստ ԶԼՄ–ների՝ ԱԴԾ-ի աշխատակիցները ինքնաթիռի սանդուղքների մոտ ձերբակալել են Հայրապետյանին՝ կասկածելով նրան անօրինական ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցները վատնելու և օրինականացնելու մեջ:-0-