Рейтинг@Mail.ru
USD
384.11
EUR
450.45
RUB
4.8838
GEL
141.38
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+27

ԼՂՀ բանակի զինծառայող է զոհվել կրակոցից պահպանության տեղամասի մարտական հենակետում

25.06.2014, 11:34
ԼՂՀ բանակի զինծառայող, 1995թ. ծնված Արմեն Ավետիսյանը ադրբեջանական կողմից արձակված կրակոցից մահացու գնդակային վիրավորում է ստացել, տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
ԼՂՀ բանակի զինծառայող է զոհվել կրակոցից պահպանության տեղամասի մարտական հենակետում
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ բանակի զինծառայող, 1995թ. ծնված Արմեն Ավետիսյանը ադրբեջանական կողմից արձակված կրակոցից մահացու գնդակային վիրավորում է ստացել, տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում։

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Ավետիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է ԼՂՀ ՊՆ կայքում:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:--0--