ՊԲ զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
06.11.2018,
13:48
Նոյեմբերի 6-ի ժամը 08.25-ի սահմանում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ժամկետային զինծառայողներից մեկը, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 6-ի ժամը 08.25-ի սահմանում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ժամկետային զինծառայողներից մեկը, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդման, 2000թ. ծնված Արիստակես Էդուարդի Ազատյանի մահվան հանգամանքներն առայժմ պարզված չեն։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– ասվում է հաղորդման մեջ։ -0-