Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-8

ՔԿ. Արցախում զինծառայողի մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

11.05.2020, 15:30
ՔԿ. Արցախում զինծառայողի մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
ՔԿ. Արցախում զինծառայողի մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./ԱՌԿԱ/. ՔԿ-ում Արցախում զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը:

ՔԿ-ից հայտնում են, որ 2020թ. մայիսի 10-ին` ժամը 17:55-ի սահմաններում, N զորամասի կրակային դիրքի հարակից տարածքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սասուն Սուրենի Մարգարյանի կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն: 

«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:                                                       

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին՝ ժամը 18:25-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2001թ. ծնված Սասուն Սուրենի Մարգարյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-