Հայաստանը Ռուսաստանի հետ կապող ռազմական-վրացական ճանապարհը փակ է
16.04.2012,
12:45
Ռուս սահմանապահները ժամանակավորապես փակել են ռազմական-վրացական ճանապարհի երևեկությունը Վերին Լարս անցակետում, որը տեղակայված է ՌԴ և Վրաստանի սահմանի հյուսիս-օսեթական հատվածում` ժայռաբեկորի պատճառով, որն ընկել է վրացական կողմում և փակել ճանապարհը, այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Հյուսիսային Օսեթիայի հարցերով ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուս սահմանապահները ժամանակավորապես փակել են ռազմական-վրացական ճանապարհի երևեկությունը Վերին Լարս անցակետում, որը տեղակայված է ՌԴ և Վրաստանի սահմանի հյուսիս-օսեթական հատվածում` ժայռաբեկորի պատճառով, որն ընկել է վրացական կողմում և փակել ճանապարհը, այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Հյուսիսային Օսեթիայի հարցերով ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:
«Ճանապարհը փակվել է վրացական կողմի խնդրանքով»,- ճշտել է գործակալության աշխատակիցը:
Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են ՌԴ մաքսային վարչությունից, ճանապարհի մաքրման աշխատանքները կարող են օրեր տևել:--0--