Շուշին և Ստեփանակերտն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են եղել. նախնական տվյալներով կա 3 զոհ
06.11.2020,
10:05
Շուշին և Ստեփանակերտն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են եղել. նախնական տվյալներով կա 3 զոհ

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբեր./ԱՌԿԱ/. Նոյեմբերի 5-ին լույս 6-ի գիշերը խաղաղ բնակավայրերում անհանգիստ է եղել։ Կան տուժածներ, հաղորդում է Արցախի Արտակարգ իրավճակներ պետական ծառայությունը:
Ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։
Հրթիռակոծության հետևանքով Շուշիում հրդեհվել են մի քանի բնակելի տներ, իսկ մայրաքաղաքում կան ավերածություններ։
Դեպքերի վայրերում աշխատում են ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները։ Քաղաքացիական բնակչության շրջանում նախնական տվյալներով կա 3 զոհ։ Մյուս տվյալները ճշտվում են։ Դեպքի վայրից լուսանկարները` քիչ հետո։-0-