Рейтинг@Mail.ru
USD
364.32
EUR
424.36
RUB
4.2392
GEL
139.38
2026 թ. օգոստոսի 30, կիրակի
եղանակը
Երևանում
+28

Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

11.01.2020, 14:31
Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./ԱՌԿԱ/. Տավուշում ադրբեջանական ԶՈՒ-երի կրակոցից զինծառայող է վիրավորվել: Այս մասին իր Facebook-յան էջում է հայտնել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր ժամը 12:25 մոտակայքում Տավուշի Բերքաբեր համայքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ադրբեջանական ԶՈւ-երի դիպուկահար կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ-երի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը: Հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա»,- հայտնել է Արծրուն Հովհաննիսյանը:-0-