Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Տղամարդը փորձել է վնասել իրեն ՀՀ ԱԺ շենքի մոտ. Ականատեսներ

26.03.2014, 15:51
Չորեքշաբթի Հայաստանի Ազգային ժողովի շենքի մոտ մի տղամարդ փորձել է իրեն դանակով վնասել, հայտնեց «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը` վկայաբերելով միջադեպի ականատեսներին։
Տղամարդը փորձել է վնասել իրեն ՀՀ ԱԺ շենքի մոտ. Ականատեսներ
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի Հայաստանի Ազգային ժողովի շենքի մոտ մի տղամարդ փորձել է իրեն դանակով վնասել, հայտնել է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը` վկայաբերելով միջադեպի ականատեսներին։

Տղամարդը, ով ներկայացել է որպես Աշոտ, դժգոհել է սոցիալական ծանր վիճակից։ Ըստ նրա, վերջերս նա դուրս է եկել ազատազրկման վայրից, չի կարողանում աշխատանք գտնել, իսկ երեխաները մանկատանն են։

Ականատեսները հայտնեցին, որ խորհրդարանի անվտանգության աշխատողների հետ զրուցելուց հետո տղամարդը հեռացել է` հրաժարվելով բժշկական օգնությունից։

Անվտանգության աշխատողները պնդում են, որ լուրջ վնասվածքներ չկան, իսկ տղամարդն էլ հարբած է եղել։ -0-