Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Երևանի օդանավակայանի մաքսատան ղեկավարներից մեկը ձերբակալվել է ադամանդների մաքսանենգության համար

03.04.2013, 11:54
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նախօրեին ձերբակալել է ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետ Արսեն Փափազյանին` ադամանդների խոշոր խմբաքանակի մաքսանենգության կասկածանքով, հաղորդում է Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը, գրում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Երևանի օդանավակայանի մաքսատան ղեկավարներից մեկը ձերբակալվել է ադամանդների մաքսանենգության համար
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նախօրեին ձերբակալել է ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետ Արսեն Փափազյանին` ադամանդների խոշոր խմբաքանակի մաքսանենգության կասկածանքով, հաղորդում է Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը, գրում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Փափազյանի հետ ձերբակալվել է Երևանի բնակիչ Աշոտ Գասպարյանը։

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 215-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքի կատարման կասկածանքով։

«Նախաքննության տվյալների համաձայն` Արաբական Միացյալ Էմիրություններում ձեռք բերված խոշոր չափերի` 2702.58 կառատ ադամանդները 2013թ. մարտի 1-ին նախնական համաձայնությամբ, Արսեն Փափազյանի պաշտոնեական դիրքի օգտագործմամբ,  մաքսային հսկողությունից թաքցնելու և չհայտարարագրելու միջոցով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխելու մեջ»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Ինչպես պարզաբանում են տեղական ԶԼՄ–ները, 1 կառատի միջին գինը կազմում է 3,5 հազար դոլար։ Այդպիսով, կոպիտ հաշվարկների համաձայն, ադամանդների խմբաքանակի արժեքը կազմում է 10 մլն դոլար, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ –0–