Երևանի «Սպայկա» ընկերության շենքում բռնկված հրդեհի նոր օջախները բարդացնում են հրդեհի մարումը. ՓԾ
16.05.2013,
12:23
Երեկ գիշերը «Սպայկա» ընկերությունում բռնկված հրդեհը մարող հրշեջները չեն կարողանում մարել կրակը բռնկման նոր օջախների պատճառով, տեղում լրագրողներին հայտնեց Փրկարար ծառայության օրվա պատասխանատու, գնդապետ Հովհաննես Եմիշյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։Երեկ գիշերը «Սպայկա» ընկերությունում բռնկված հրդեհը մարող հրշեջները չեն կարողանում մարել կրակը բռնկման նոր օջախների պատճառով, տեղում լրագրողներին հայտնեց Փրկարար ծառայության օրվա պատասխանատու, գնդապետ Հովհաննես Եմիշյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Երեկ գիշերը «Սպայկա» ընկերությունում բռնկված հրդեհը մարող հրշեջները չեն կարողանում մարել կրակը բռնկման նոր օջախների պատճառով, տեղում լրագրողներին հայտնեց Փրկարար ծառայության օրվա պատասխանատու, գնդապետ Հովհաննես Եմիշյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
ԱԻՆ տվյալներով` հրդեհի մակերեսը կազմում է 4500 քմ, հրդեհը տարածվել է շենքի երեք հարկերում։ Հայտարարվել է հրդեհի բարդության «3-րդ» աստիճան: Ընդհանուր առմամբ, հրշեջ աշխատանքներում ներգրավված է 26 միավոր հատուկ տեխնիկա, երեք ավտոսանդուղք, գազածխապաշտպան օղակ, երկու փրկարարական ջոկատ, հատուկ նշանակության փրկարար աշխատանքների իրականացման կենտրոնի 114 հրշեջներ և փրկարարներ, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբ։
«Շենքում շատ են փայտե, պլաստմասե և այլ դյուրավառ առարկաները, ինչն էլ բռնկման նոր օջախների պատճառ է դառնում։ Հենց որ մեզ հաջողվում է մարել մի օջախը, միանգամից հայտնվում է մեկ ուրիշը, ու այս պահին դժվար է որևէ կանխատեսում անել»,– ասաց Եմիշյանը։
Պատասխանելով լրագրողների հարցին` նա միաժամանակ նշեց, որ չնայած չափազանց շատ ծխին, որը որոշակիորեն վնասում է քաղաքի էկոլոգիան, այրման ընթացքում առաջացած ծուխը չի պարունակում լուրջ թունավոր մասնիկներ, որոնք կարող են վնաս հասցնել Երևանի բնակիչների առողջությանը։
«Սպայկա» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին: «Սպայկան» Հայաստանի բեռնափոխադրող ընկերություններից մեկն է, որն իրականացնում է միջազգային ավտոբեռնափոխադրումներ Եվրոպա և ԱՊՀ երկրներ։ Ընկերությունն իր սեփական շարժակազմի ավտոմեքենաներով իրականացնում է բեռների տեղափոխում (արագ փչացող ապրանքից մինչև հատուկ նշանակության ոչ ստանդարտ բեռներ) «դռնից դուռ» սկզբունքով:-0-