Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+16

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տնօրենից խոշոր գումար են շորթել. կասկածյալը ձերբակալված է

15.02.2013, 17:39
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից  իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների  արդյունքում մի տղամարդ է ձերբակալվել, որին կասկածում են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանից խոշոր չափերով գումար շորթելու մեջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԱԱԾ–ի մամուլի կենտրոնից։
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տնօրենից խոշոր գումար են շորթել. կասկածյալը ձերբակալված է
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից  իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների  արդյունքում մի տղամարդ է ձերբակալվել, որին կասկածում են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանից խոշոր չափերով գումար շորթելու մեջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԱԱԾ–ի մամուլի կենտրոնից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ քաղաքացի Կարեն Սիմոնյանը, շահադիտական նկատառումներով, «Զվարթնոց»  միջազգային  օդանավակայանի տնօրեն  Խուան Պաբլո Գեչիջյանից առանձնապես խոշոր չափերով  գումար շորթելու  դիտավորությամբ, 2013 թվականի  հունվարի 21-ից փետրվարի 14-ն ընկած  ժամանակահատվածում, ներկայանալով որպես  միջազգային  ահաբեկչական կազմակերպության անդամ, պահանջել  է վճարել  80 մլն ՀՀ դրամ գումար:

Ըստ ԱԱԾ մամուլի կենտրոնի տվյալների` կասկածյալը ներկայացել է որպես  միջազգային  ահաբեկչական կազմակերպության անդամ, պահպանելով գաղտնիության որոշակի կանոններ` փորձելով թաքցնել հետքերը, զգեստափոխվելով,  Երևանի տարբեր վարչական շրջաններում գործող  ինտերնետ ակումբներից նամակներ ուղարկելով։

«Փետրվարի  14-ին Կարեն Սիմոնյանը ձերբակալվել է,  երբ փորձում էր  իրականացնել իր  հանցավոր մտադրությունը: Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում  հարուցվել է  քրեական գործ`ՀՀ քր. օր-ի 182-րդ  հոդվածի հատկանիշներով»,– ասվում է հաղորդագրության մեջ։ –0–