Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

Հակառակորդի խմբին դիմակայելու ժամանակ ծանր վիրավորված զինծառայողը մահացել է

26.03.2015, 11:45
Այսօր ժամը 09:40-ի սահմաններում Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված խմբին դիմակայելու ժամանակ ծանր վիրավորված ՊԲ զինծառայող, 1995թ.–ին ծնված Սամվել Սասունի Հակոբյանը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հակառակորդի խմբին դիմակայելու ժամանակ ծանր վիրավորված զինծառայողը մահացել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Այսօր ժամը 09:40-ի սահմաններում Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված խմբին դիմակայելու ժամանակ ծանր վիրավորված ՊԲ զինծառայող, 1995թ.–ին ծնված Սամվել Սասունի Հակոբյանը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Մարտի 19-ին ժամը 08:30-ի սահմաններում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում էր ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել էին հակառակորդին փախուստի դիմել, այնուհետև հետապնդելով վերջիններին, ամբողջությամբ ոչնչացրել էին խմբին` իրենց դիրքերի մատույցներում:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– նշված է հաղորդագրության մեջ:-0-