Рейтинг@Mail.ru
USD
388.86
EUR
430.74
RUB
4.796
GEL
141.89
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+20

Լոնդոնից վերջին մեկ տարում հեռացել է 11,3 հազար դոլարային միլիոնատեր

09.04.2025, 15:16
Լոնդոնից վերջին մեկ տարում հեռացել է 11,3 հազար դոլարային միլիոնատեր, այդ թվում՝ 18 սենտիմիլիոնատեր (առնվազն 100մլն դոլար) և երկու միլիարդատեր
Լոնդոնից վերջին մեկ տարում հեռացել է 11,3 հազար դոլարային միլիոնատեր

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Լոնդոնից վերջին մեկ տարում հեռացել է 11,3 հազար դոլարային միլիոնատեր, այդ թվում՝ 18 սենտիմիլիոնատեր (առնվազն 100մլն դոլար) և երկու միլիարդատեր։ 

Լոնդոնը դուրս է եկել միլիոնատերերի թվով առաջատար քաղաքների հնգյակից, գրում է ՌԲԿ–ն՝ հղում անելով New World Wealth–ի ուսումնասիրությանը։

Վարկանիշում երկու քաղաք է, որտեղից տասը տարում ավելի շատ միլիոնատեր է հեռացել, քան եկել։ Առաջինը Լոնդոնն է՝ 30 հազար միլիոնատեր, երկրորդը՝ Մոսկվան՝ 10 հազար հեռացած միլիոնատեր։

2025 թվականի ապրիլի 8-ին Henley & Partners միջազգային խորհրդատվական ընկերությունը New World Wealth վերլուծական գործակալության հետ համատեղ ներկայացրել է «Աշխարհի ամենահարուստ քաղաքները 2025» զեկույցը, որում քաղաքները դասակարգվում են ըստ դրանցում ապրող միլիոնատերերի, սենտիմիլիոնատերերի և միլիարդատերերի թվով:

Առաջին տեղում Նյու Յորքն է՝ 384,500 ռեզիդենտ միլիոնատեր, այդ թվում՝ 818 սենտիմիլիոնատեր և 66 միլիարդատեր։ Երկրորդ տեղում Սան Ֆրանցիսկոն է՝ 342 400 միլիոնատեր և 82 միլիարդատեր։ Երրորդ հորիզոնականում Տոկիոն է՝  292 300 միլիոնատեր, Սինգապուրը չորրորդ հորիզոնականում է՝ 242 400 միլիոնատեր և 5–րդ հորիզոնականում Լոս Անջելեսն է՝ 220600 միլիոնատեր, այդ թվում՝ 516 սենտիմիլիոնատեր և 45 միլիարդատեր։