Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Տորկունով. Եվրասիական ինտեգրման առավելությունն այն է, որ կանոնները մշակվում են գործընթացի մասնակիցների կողմից

22.07.2013, 16:57
ՄՄՀՊԻ ռեկտոր Անատոլի Տորկունովը կարծում է, որ եվրասիական ինտեգրման առավելությունն այն է, որ դրա կանոնները մշակվում են գործընթացի մասնակիցների կողմից։

Տորկունով. Եվրասիական ինտեգրման առավելությունն այն է, որ կանոնները մշակվում են գործընթացի մասնակիցների կողմից
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՄՄՀՊԻ ռեկտոր Անատոլի Տորկունովը կարծում է, որ եվրասիական ինտեգրման առավելությունն այն է, որ դրա կանոնները մշակվում են գործընթացի մասնակիցների կողմից։

«Եվրոպական միությունում առկա են արդեն հստակ և խիստ սահմանված կանոններ, որոնով ստիպված կլինեն խաղալ, և խաղալ այդքան էլ հեշտ չի լինի, եթե գնանք աշխարհաքաղաքական կողմնորոշման սահմանման ուղով հենց ԵՄ–ում։ Իսկ ո՞րն է, ըստ իս, եվրասիական ինտեգրման առավելությունը։ Դա մի գործընթաց է, որ սկսվել է ոչ այդքան վաղուց, և այդ գործընթացի բոլոր մասնակիցները մասնակցում են հավասար իրավունքներով որոշում ընդունելիս»,– ասաց Տորկունովը շաբաթ Երևանում «Հայաստանի աշխարհաքաղաքական դերը ժամանակակից միջազգային հարաբերությունների համակարգում» ինտերնետային կոնֆերանսի ընթացքում։

Ըստ նրա` եվրասիական ինտեգրման գործընթացում կանոններն այսօր մշակում են նրանք, ովքեր ներգրավված են այդ գործընթացում։ «Նրանք են որոշելու խաղի կանոնները և սահմանելու են դրանք միասին»,– ասաց Տորկունովը` ավելացնելով, որ եվրասիական համագործակցությունը զարգանում է շատ հզոր բազայի վրա, որը ստեղծվել է տասնամյակներով, իսկ որոշ դեպքերում` նույնիսկ հարյուրամյակներով, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

ՄՄՀՊԻ ռեկտորը նշեց նաև, որ այսօր Մաքսային միության և (ԵՄ–ի), ասոցացված անդամակցության կողմից առաջարկվող կանոնները «բոլորովին չեն համընկնում»։

«Ընթանում է ներդաշնակեցման բավականին ակտիվ գործընթաց, և այն կշարունակվի, ի դեպ, նաև ԵՄ–ի և Ռուսաստանի միջև նոր բազային համաձայնագրի նախապատրաստման շրջանակներում, բայց այսօր Եվրոպական միության կանոնների ընդունումը մեծ խնդիրներ է առաջացնում Մաքսային միության երկրների հետ համագործակցությամբ... Այստեղ կան մի շարք հանգամանքներ, և ֆիտոսանիտարական նորմեր, և տեխնիկական կանոնակարգ, և այլն։ Այդ պատճառով էլ այստեղ կարևոր է կողմնորոշվել, կրկին` հաշվի առնելով պրագմատիզմը և մարդկային կողմը, ինչպես գործել այս իրավիճակում»,– ասաց Տորկունովը։

Ըստ նրա, ինչ–որ փուլում ԵՄ–ում, ՄՏՏ–ում և Մաքսային միությունում առկա բազմաթիվ պահանջներ կներդաշնակեցվեն, բայց դրա համար ժամանակ է պահանջվելու։ -0-