Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+33

Հայաստանի քաղաքացիների 46,5%-ն ամբողջովին դժգոհ է վարչապետի աշխատանքից

12.03.2025, 15:20
Հարցման մասնակիցների միայն 9%-ն է նշել, որ գոհ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքից
Հայաստանի քաղաքացիների 46,5%-ն ամբողջովին դժգոհ է վարչապետի աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի․/ԱՌԿԱ/․ Հարցման մասնակիցների միայն 9%-ն է նշել, որ գոհ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքից։

Ըստ հարցումն իրականացրած GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանի՝ ի պատասխան այն հարցին, թե գո՞հ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքից, հարցվածների 15,5%-ը ավելի շատ դրական է գնահատել նրա աշխատանքը, 19,1%-ը՝ ավելի շատ բացասական, իսկ 46,5%-ն ամբողջովին դժգոհ է վարչապետի աշխատանքից։

Հարցվածների 10%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին։

Փետրվարի 27-ից մարտի 6-ը Հայաստանում անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1100 հարցվող։