Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-10

17 քաղաքական կուսակցություններ նախատեսում են վաղը հանրահավաք կազմակերպել, ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ

10.11.2020, 19:21
Հայաստանի 17 քաղաքական կուսակցությունների խորհուրդը երեքշաբթի հայտարարել է, որ նոյեմբերի 11–ին Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք է կազմակերպվելու
17 քաղաքական կուսակցություններ նախատեսում են վաղը հանրահավաք կազմակերպել, ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի 17 քաղաքական կուսակցությունների խորհուրդը երեքշաբթի հայտարարել է, որ նոյեմբերի 11–ին Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք է կազմակերպվելու։

Նրանք հայտարարել են հավաքական միասնականության անհրաժեշտության մասին և խոստացել են ներկայացնել ելք ստեղծված իրավիճակից։

Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը հանդես եկավ հայտարարությամբ` հիշեցնելով, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն, որի պայմաններում արգելվում են հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելը, անցկացնելն ու մասնակցելը։

«Հորդորում ենք զերծ մնալ հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելուց, անցկացնելուց և դրանց մասնակցելուց», – նշվում է ոստիկանության հայտարարության մեջ։

Եռակողմ հայտարարության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, իսկ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքով, տեղակայվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ:

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը ենթադրում է նաև փախստականների վերադարձ տարածաշրջան:

Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածք` ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո:

Պետք է տեղի ունենա «ռազմագերիների, այլ կալանավորվածների և մահացածների մարմինների փոխանակում»:
Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաարգելափակվում են: Տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ հսկողությունն իրականացվում է Ռուսաստանի Սահմանապահ ծառայության [ԱԴԾ] մարմինների օժանդակությամբ:

Ռուսաստանի ղեկավարն ակնկալում է, որ «ձեռք բերված պայմանավորվածությունները անհրաժեշտ պայմաններ կստեղծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ճգնաժամի երկարաժամկետ և ամբողջական ձևաչափով կարգավորման համար արդար հիմքի վրա և հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերի համար»:-0-