Рейтинг@Mail.ru
USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+18

2023թ.–ին ակնկալվում են տեղաշարժեր ԵՄ–ի հետ առանց վիզայի ռեժիմի հարցում. ԱԳ նախարարի տեղակալ

03.11.2022, 15:37
Նա նշել է, որ գործընթացը դանդաղել է Ուկրաինայի հետ կապված իրավիճակի կապակցությամբ
2023թ.–ին ակնկալվում են տեղաշարժեր ԵՄ–ի հետ առանց վիզայի ռեժիմի հարցում. ԱԳ նախարարի տեղակալ
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./ԱՌԿԱ/. 2023թ.–ին ակնկալվում են տեղաշարժեր ԵՄ–ի հետ առանց վիզայի ռեժիմի հարցում, հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

Հինգշաբթի խորհրդարանում նա նշեց, որ գործընթացը դանդաղել է Ուկրաինայի հետ կապված իրավիճակի կապակցությամբ, ինչի պատճառով առաջացել են միգրացիոն ռիսկեր, ինչպես նաև նրանով, որ որոշ երկրներ դրսևորում են զուսպ դիրքորոշում այս հարցի շուրջ։

«Միաժամանակ այդ հարցը մնում է մեր օրակարգում։ Իրավիճակը շարունակում է մնալ ոչ այնքան բարենպաստ, բայց, իմ կարծիքով, կլինեն որոշակի տեղաշարժեր գալիք տարում», – ասաց նա։–0–