Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

ԱԳՆ. Դանիայում և Շվեդիայում ՀՀ դեսպանատները կմիավորվեն

31.01.2019, 14:05
Դանիայում և Շվեդիայում ՀՀ դեսպանատները կմիավորվեն։
ԱԳՆ. Դանիայում և Շվեդիայում ՀՀ դեսպանատները կմիավորվեն

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./ԱՌԿԱ/. Դանիայում ՀՀ դեսպանատունը կմիավորվի Շվեդիայում ՀՀ դեսպանատան հետ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Ինչպես բազմիցս նշել ենք, համապատասխան աշխատանքներ են տարվում դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ այդ թվում նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների օպտիմալիզացման միջոցով: Այդպիսի օրինակ է, Դանիայում ՀՀ դեսպանության միավորումը Շվեդիայում ՀՀ դեսպանության հետ, որը Ստոկհոլմից ապահովելու է ՀՀ ներկայացվածությունը տվյալ տարածաշրջանում», – նշել է գործակալության զրուցակիցը։

Նա ավելացրել է, որ դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման նպատակով այլ քայլեր ևս նախատեսվելու են, որոնք ընդգրկելու են նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխարհագրության ընդլայնումը:–0–