Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության նախագծերի իրականացման հնարավորությունները
Այսօր,
18:44
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր։
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳ մամուլի ծառայությունը, ապրիլի 17-ին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Բերրիս Էքինջիի հետ:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր՝ անդրադառնալով խաղաղության և համագործակցության ամրապնդման կարևորությանը։
Անդրադարձ է կատարվել երկկողմ և տարածաշրջանային փոխկապակցվածությունն ապահովող նախագծերի իրանակացման հնարավորություններին: