Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+27

ԱԳՆ. հայկական կողմն առաջարկել է Ադրբեջանին փոխվարչապետերի հետ համաձայնեցնել հոկտեմբերին հանդիպելու հնարավորությունը

03.10.2022, 13:39
Հայկական կողմն առաջարկել է Ադրբեջանին փոխվարչապետերի հետ համաձայնեցնել հոկտեմբերին հանդիպելու հնարավորությունը
ԱԳՆ. հայկական կողմն առաջարկել է Ադրբեջանին փոխվարչապետերի հետ համաձայնեցնել հոկտեմբերին հանդիպելու հնարավորությունը
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայկական կողմն է առաջարկել Ադրբեջանին փոխվարչապետերի հետ համաձայնեցնել հոկտեմբերին հանդիպելու հնարավորությունը։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

Ավելի վաղ ռուսական ԶԼՄ–ներում հաղորդվում էր, որ հաշվի առնելով սահմանին տիրող լարվածությունը` Ադրբեջանը նախօրեին Ժնևում ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպման ժամանակ առաջարկել է «դելիմիտացիայի վերաբերյալ երկկողմ հանձնաժողովի հերթական նիստն անցկացնել ոչ թե նոյեմբերին, ինչպես համաձայնեցվել էր ավելի վաղ, այլ հոկտեմբերին»։

Փաստաթղթում նշվում է, որ Ժնևում ԱԳ նախարարների հանդիպումը կազմակերպվել է` Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի պատրաստման հարցում հանձնարարականին համապատասխան։

Հանձնարարականը տրվել է ԱԳ նախարարներին օգոստոսի 31–ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքում, որին մասնակցել է նաև Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը։–0–