Рейтинг@Mail.ru
USD
369.28
EUR
434.49
RUB
4.9452
GEL
137.53
2026 թ. մայիսի 7, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+10

ԱԳ նախարարը պարզաբանել է, թե ինչու տեղի չի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ առաջին հանդիպումը

19.05.2022, 13:37
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պարզաբանել է, թե ինչու տեղի չի ունեցել մայիսին նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ առաջին հանդիպումը
ԱԳ նախարարը պարզաբանել է, թե ինչու տեղի չի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ առաջին հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պարզաբանել է, թե ինչու տեղի չի ունեցել մայիսին նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ առաջին հանդիպումը։

«Հանդիպումը չի կայացել, սակայն կարող եմ Ձեզ վստահեցնել, որ մենք կշարունակենք այս հանդիպումը կազմակերպելու շուրջ մեր քննարկումները։ Կան որոշ տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն: Եվ հուսով եմ, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին հանդիպումը, ի վերջո, կկայանա», – հայտարարել է նա` պատասխանելով լրագրողների հարցերին Բրյուսելում Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստից առաջ։–0–