Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
432.7
RUB
4.6847
GEL
138.5
2026 թ. մարտի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

ԱՊՀ գլխավոր քարտուղար․ Հայաստանը որևէ ազդանշան չի ուղարկել ԱՊՀ-ից դուրս գալու կամ դրանում իր մասնակցությունը թուլացնելու ցանկության մասին

19.06.2024, 10:44
Լեբեդևն ուշադրություն է հրավիրել Երևանում բարձրաստիճան անձանց հայտարարությունների վրա
ԱՊՀ գլխավոր քարտուղար․ Հայաստանը որևէ ազդանշան չի ուղարկել ԱՊՀ-ից դուրս գալու կամ դրանում իր մասնակցությունը թուլացնելու ցանկության մասին

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը որևէ ազդանշան չի ուղարկել ԱՊՀ-ից դուրս գալու կամ դրանում իր մասնակցությունը թուլացնելու ցանկության մասին, ՏԱՍՍ-ին ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Ոչ, գիտեք, մենք ազդանշաններ չունենք, որ Հայաստանը պատրաստվում է լքել ԱՊՀ-ն կամ թուլացնել իր մասնակցությունը»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ 

Լեբեդևն ուշադրություն է հրավիրել Երևանում բարձրաստիճան անձանց հայտարարությունների վրա՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ։ «Բայց հետո ասվեց՝ ես դա արձանագրեցի, որ ինչ վերաբերում է ԱՊՀ-ին և ԵԱՏՄ-ին, Հայաստանը կշարունակի իր փոխգործակցությունն իր հարևանների հետ Համագործակցության շրջանակում։ Եվ ես անկեղծորեն ուրախ եմ դրա համար և հուսով եմ, որ այդպես էլ կլինի» – ընդգծել է Համագործակցության գլխավոր քարտուղարը։