Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-8

Ադրբեջանցի զինվորականների մի մասը շարունակում է գտնվել Հայաստանի տարածքում.ՊՆ–ն` սահմանային իրավիճակի մասին

17.05.2021, 23:22
Ադրբեջանցի զինվորականների մի մասը շարունակում է գտնվել Հայաստանի տարածքում.ՊՆ–ն` սահմանային իրավիճակի մասին
Ադրբեջանցի զինվորականների մի մասը շարունակում է գտնվել Հայաստանի տարածքում.ՊՆ–ն` սահմանային իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./ԱՌԿԱ/. Ադրբեջանական զինուժի կողմից իրականացված սադրանքներից հետո հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, նախորդ օրվա համեմատ, էական փոփոխություններ չի կրել, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։ 

«Մայիսի 16-ին կայացած բանակցություններից հետո Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործած ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների մի քանի խումբ վերադարձել է իրենց ելման դիրքեր։ Այդուհանդերձ, զինվորականների մի մասը շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ 

Խնդրի խաղաղ հանգուցալուծման շուրջ ՀՀ պաշտպանության նախարարն այսօր քննարկումներ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, ՌԴ ԱԴԾ ՍԾ տնօրենի հետ, պաշտպանության նախարարությունում հյուրընկալվել են ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդները։

Պաշտպանության նախարարությունը վերստին հայտարարում է, որ բացարձակ անընդունելի է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ցանկացած ոտնձգություն, և անկանխատեսելի հետևանքներով հղի զարգացումներից խուսափելու համար ադրբեջանցի զինվորականները պարտավոր են հեռանալ մեր երկրի տարածքից՝ առանց որևէ նախապայմանի։–0–