Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Ադրբեջանում զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցված քրգործն անհեթեթություն է. ՊՆ

26.08.2020, 17:07
ՊՆ–ն անհեթեթություն է որակել Ադրբեջանում զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցված քրգործը
Ադրբեջանում զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցված քրգործն անհեթեթություն է. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարարությունն անհեթեթություն է որակել Ադրբեջանում զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցված քրեական գործը։

«Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և ՊԱԾ-ը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ 5 տարբեր հոդվածով: Առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են, իսկ ծավալված գործընթացը՝ անորակ ավանդական բեմադրություն։ ՀՀ ՊՆ-ն մշտական կապի մեջ է միջազգային կառույցների հետ և շարունակում է ինտենսիվ աշխատել ստեղծված իրավիճակի շուրջ», – նշել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook–յան իր էջում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Ադրբեջանի ՊՆ մոլորվածին ներկայացնում է որպես դիվերասանտ։-0-