Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
445.99
RUB
4.7198
GEL
141.6
2026 թ. հունվարի 7, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-12

Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը, Մարտակերտն ու հարակից գյուղերը հայտնվել են թշնամու նշանակետում

21.10.2020, 10:45

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը:

Այս մասին հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը բոլոր բնակավայրերում հրադադարը համեմատաբար պահպանվել է, իսկ լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում:

Երեկ էլ նույն ուղղությամբ կիրառել էր ավիացիա, ռմբակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները:

«Ադրբեջանական զինուժը կոպտորեն խախտում է ոչ միայն հաստատված մարդասիրական հրադադարը, այլև խաղաղ բնակչության նկատմամբ կիրառում է արգելված զինատեսակներ», – հայտնում են շտաբից:–0–