Рейтинг@Mail.ru
USD
368.62
EUR
432.76
RUB
4.9787
GEL
137.73
2026 թ. մայիսի 13, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

Հայաստանում առաջին եռամսյակում էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 7,3%–ով՝ մինչև 2,8 մլրդ կՎտժ

Այսօր, 14:46
Հայաստանում 2026 թվականի հունվար-մարտ ամիսներին արտադրվել է 2 817,6 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, ինչը 7,3%-ով ավելի է, քան 2025 թվականի հունվար-մարտին
Հայաստանում առաջին եռամսյակում էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 7,3%–ով՝ մինչև 2,8 մլրդ կՎտժ

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 2026 թվականի հունվար-մարտ ամիսներին արտադրվել է 2 817,6 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, ինչը 7,3%-ով ավելի է, քան 2025 թվականի հունվար-մարտին։ Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արտադրված էլեկտրաէներգիայի ամենամեծ տեսակարար կշիռը՝ 44,1%, բաժին է ընկնում ՋԷԿ-երին. արտադրության ծավալը կազմել է 1 244,0 մլն կՎտժ, աճը՝ 45,1%: Հայկական ԱԷԿ-ի մասնաբաժինը կազմում է 33,3% (արտադրության ծավալը կազմել է 936,9 մլն կՎտժ, անկումը՝ 1,4%), իսկ ՀԷԿ-երի մասնաբաժինը՝ 12,0% (ծավալը՝ 337,9 մլն կՎտժ, անկումը՝ 34,3%):

Հաջորդում են արևային էլեկտրակայանները՝ 10,6% մասնաբաժնով և 298,4 մլն կՎտժ արտադրության ծավալով (անկումը՝ 1,4%): Հողմային էլեկտրակայանները արտադրել են 0,4 մլն կՎտժ էլեկտրաէներգիա՝ ցուցանիշն ավելացնելով 2,5 անգամ, նրանց մասնաբաժինը կազմել է 0,02%:

Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ներառված են նաև ինքնավար էներգաարտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները՝ էլեկտրաէներգիայի հոսքերի մասով: